Աշխարհ

26.01.2017 17:50


Գերմանիայի կանցլերի պաշտոնի համար պայքարում Մերկելի ու Շուլցի վարկանիշները հավասար են

Գերմանիայի կանցլերի պաշտոնի համար պայքարում Մերկելի ու Շուլցի վարկանիշները հավասար են

Գերմանիայի կանցլերի պաշտոնի համար մղվող պայքարում ներկայումս այդ պաշտոնը զբաղեցնող Անգելա Մերկելի եւ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարչության կողմից առաջադրված թեկնածու, Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Մարտին Շուլցի վարկանիշները հավասարվել են:

Այդ են վկայում ARD հեռուստաալիքի պատվերով «DeutschlandTrends Extra»-ի անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:

Նշվում է, որ Մերկելին աջակցում է գերմանացիների 41 տոկոսը, նույնքան աջակցություն ունի Շուլցը: Քաղաքացիների 64 տոկոսը Եվրախորհրդարանի նախկին ղեկավարին կանցլերի լավ թեկնածու է համարում սոցիալ-դեմոկրատներից:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Գերմանիայի փոխկանցլեր եւ էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելը կզբաղեցնի արտաքին գործերի նախարարի պաշտոնը, երբ այն կազատի գերմանական դիվանագիտության ներկայիս ղեկավար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը:

Բունդեսթագի ընտրությունները նշանակված են 2017 թվականի սեպտեմբերի 24-ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը