Թուրքիայում 2.000 ֆուտբոլիստի մեղադրել են գյուլենականների հետ կապ ունենալու մեջ
Թուրքիայի հանրապետական դատախազությունը երկրի ֆուտբոլային ոլորտը մանրադիտակի տակ է վերցրել՝ հայտնաբերելու Էրդողանի քաղաքական ախոյան, ԱՄՆ-ում բնակվող իսլամական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կողմնակիցներին: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Haberler.com»–ին հղումով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ դատախազության կողմից ուսումնասիրվում են 2008 թվականից մինչ օրս թուրքական ֆուտբոլում տեղի ունեցած բոլոր հանդիպումները, տրանսֆերներն ու գործարքները: Առանձին-առանձին ուսումնասիրվում են բոլոր ֆուտբոլիստների, մարզիչների, ակումբների նախագահների ու այլ պատասխանատուների գործերը:
Դատախազության սկսած հետաքննության շրջանակներում այս պահին 2.000 ֆուտբոլիստի վերաբերյալ մեղադրական եզրակացություն է պատրաստվել, որոնք մեղադրվում են գյուլենական կազմակերպությունների հետ այս կամ այն կերպ գործակցելու մեջ:
18 մրցավարի էլ մեղադրանք է ներկայացվել ֆուտբոլում գյուլենական ցանց հիմնելու համար:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։