Ռուսաստանն առաջարկում է Սիրիայում քրդական ինքնավարություն ստեղծել
Աստանայում կայացած միջսիրիական բանակցությունների ժամանակ Ռուսաստանը պատրաստել և Սիրիայի զինված ընդդիմության ներկայացուցիչներին է փոխանցել Սիրիայի Սահմանադրության նախագիծ, որը ենթադրում է Սիրիայի Արաբական Հանրապետության կազմում քրդական ինքնավարության ստեղծում։ Այս մասին հայտնում է «Նորությունների դաշնային գործակալությունը»։
«Սիրիան շարունակում է մնալ ունիտար պետություն, սակայն նրա տարածքում առաջարկվում է ստեղծել քրդական ինքնավարություն»,–«Интерфакс»–ին հայտնել է ընդդիմության ներկայացուցիչը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ փաստաթղթում նշվում է, որ Սիրիայի այլ շրջաններ իրավունք ունեն իրենց լեզուն որպես հիմնական ընտրել։
Նախագծում նշվում է 7 տարով նախագահ ընտրվելու մասին՝ առանց վերընտրվելու հնարավորության, ընդ որում՝ նախագահը կարող է և մահմեդական չլինել։ Առաջարկվում է չեղարկել շարիաթը, իսկ պետության Սիրիայի Արաբական Հանրապետություն անվանումը դարձնել Սիրիայի Հանրապետություն։

7or.am