Աշխարհ

26.01.2017 13:10


ԱՄՆ նախկին պետքարտուղարը պատրաստ է մահմեդական դառնալ՝ ի պատասխան Թրամփի քաղաքականության

ԱՄՆ նախկին պետքարտուղարը պատրաստ է մահմեդական դառնալ՝ ի պատասխան Թրամփի քաղաքականության

Մադլեն Օլբրայթը, որը պետքարտուղար էր ԱՄՆ նախկին նախագահ Բիլլ Քլինթոնի վարչակազմում, հայտարարել է, որ պատրաստ է մահմեդական դառնալ՝ ի պատասխան ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփը պատրաստվում է խստացնել ներգաղթյալների նկատմամբ վարվող ԱՄՆ քաղաքականությունը։

«Ամերիկան պետք է շարունակի բաց մնալ ցանկացած դավանանքի ու ծագման ներկայացուցչի առաջ»,– «Թվիթթերի» իր էջում գրել է Օլբրայթը։

ԱՄՆ նախկին պետքարտուղարն ընդգծել է, որ կաթոլիկ է եղել, այնուհետև դարձել է եպիսկոպոսական եկեղեցու ծխական, իսկ ավելի ուշ իմացել է, որ իր ընտանիքը հրեական ծագում է ունեցել։

«Ես պատրաստ եմ մահմեդական դառնալ՝ ի նշան նրանց հետ համերաշխության»,– հավելել է նա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփը մտադիր է դադարեցնել մուտքի արտոնագրեր տրամադրել 7 երկրի քաղաքացիների, որոնք հիմնականում մահմեդականներով են բնակեցված։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը