Հեռացվել են Ադրբեջանի ՌԾՈւ հրամանատարը և ՊՆ առնվազն մեկ վարչության պետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարի հրամանով աշխատանքից ազատվել և թոշակի են ուղարկվել ՌԾՈւ հրամանատարի պաշտոնակատար, առաջին կարգի կապիտան (գնդապետ) Հիջրան Ռուսթամզադեն (Hicran Rüstəmzadə) և ՊՆ զենքի ու տեխնիկայի վարչության պետ, գնդապետ Էլխան Մեջիդովը (Elxan Məcidov): ՌԾՈւ հրամանատարի նոր պաշտոնակատար է նշանակվել առաջին կարգի կապիտան Հյումբեթով Զաուր Ջելալ օղլուն (Hümbətov Zaur Cəlal oğlu):
razm.info–ն գրում է, որ այս մասին հայտնել է ադրբեջանական Report լրատվակայքը՝ փոխանցելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից ստացած տեղեկությունը:
Առավել վաղ ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, նույնպես ՊՆ-ի վրա հղումով, հայտնել էր, որ Ռուսթամզադեն հեռացվել է Ադրբեջանի զինուժում գնդապետների և նրանց հավասերացված կոչումով զինծառայողների համար նախատեսված առավելագույն տարիքը գերազանցելու պատճառով (սահմանված առավելագույն տարիքը 53-ն է, իսկ Ռուսթամզադեն 57 տարեկան էր):
Երկրորդ հեռացված պաշտոնյայի դեպքում նման բան չի ընդգծվում: Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2016 թ. ապրիլին:
Նշված պաշտոնյաների հեռացման մասին սոցցանցերում ադրբեջանական լրատվական խմբերից մեկը հայտնել էր դեռևս հունվարի 23-ին: Բացի նշվածներից, համաձայն այդ տեղեկության, ադրբեջանական զինուժից հեռացվել են նաև ՊՆ գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Էլբրուս Օրուջովը և անվտանգության ու կոորդինացիայի վարչության պետի տեղակալը։

Մանրամասները՝ razm.info–ում։