Լրահոս

10.01.2010 22:35

Ընտրությունն ավարտվել է, սկսվել է քվեաթերթիկների հաշվարկը

Ընտրությունն ավարտվել է, սկսվել է քվեաթերթիկների հաշվարկը

Ավարտվել է Կենտրոն համայնքի թիվ 10 ընտրատարածքում պատգամավորի ընտրությունը: Հիշեցնենք, որ սույն ընտրատարածքի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո այդ տեղը թափուր էր մնացել, որի համար պայքարում էին երեք թեկնածուներ՝
Նիկոլ Փաշինյան, Դավիթ Հակոբյան, Արա Սիմոնյան:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ընտրությունների ավարտի՝  ժամը 20:00-ի դրությամբ  քվեարկության մասնակիցների նախնական թիվը 13 566 է, կամ ընտրողների 24,29%-ը:

Այս պահին քվեաթերթիկների հաշվարկ է ընթանում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։