Աշխարհ

26.01.2017 10:15


ՀՀ–ում ԱՄՆ նախկին դեսպան Հեֆֆերնը՝ ԱՄՆ պետքարտուղարի նոր օգնական

ՀՀ–ում ԱՄՆ նախկին դեսպան Հեֆֆերնը՝ ԱՄՆ պետքարտուղարի նոր օգնական

Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆֆերնը կփոխարինի ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի գծով օգնական Վիկտորյա Նուլանդին, որը հեռանում է իր պաշտոնից։ Այս մասին հայտնում է ռումինական «Profit.ro»–ն։

«Նուլանդի հեռանալու մասին տեղեկատվությունը հաստատել են ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչները, սակայն նրանք հրաժարվել են հաղորդել՝ ինքնակա՞մ է արդյոք նա թողել պաշտոնը, թե նրան հեռացրել է նոր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը»,–հայտնում է թերթը։

«Associated Press»–ն իր հերթին փոխանցում է, որ բացի Նուլանդից՝ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը լքում է պետքարտուղարի մի քանի այլ օգնական ևս՝ Պատրիկ Քեննեդին, Ջոյս Բարրը և Միշել Բոնդը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը