ԱՄՆ պետքարտուղարը 1915 թ. Հայոց ցեղասպանությունը «ողբերգական չարագործություն» է անվանել
Հունվարի 23-ին ԱՄՆ Սենատի Արտաքին գործերի հանձնաժողովը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում հաստատեց «Exxon Mobil»-ի նախկին ղեկավար Ռեքս Թիլլերսոնին:
Պատասխանելով Նյու Ջերսիից սենատոր Ռոբերտ Մենենդեսի՝ Հայոց ցեղասպանության մասին հարցին՝ Ռեքս Թիլլերսոնը հայերի կոտորածն Օսմանյան կայսրությունում «ողբերգական չարագործություն» է անվանել:
«1915 թ. ողբերգական չարագործությունը շարունակում է ցավալի խնդիր մնալ Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում: Ես ամբողջապես կուսումնասիրեմ պատմական իրադարձությունները և բաց քննարկում կսկսեմ Հայաստանի և Թուրքիայի միջև՝ տարածաշրջանային շահերից ելնելով»,-ասաց նա:

Աղբյուրը՝ «Zham.am»