Աշխարհ

25.01.2017 13:45


Հալեպցի 7–ամյա աղջիկը նամակ է գրել Թրամփին

Հալեպցի 7–ամյա աղջիկը նամակ է գրել Թրամփին

Հալեպցի 7–ամյա Բանա Ալաբեդը բաց նամակ է գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին հայտնում է «Би-би-си»–ն։

«Դուք պետք է ինչ–որ բան անեք Սիրիայի երեխաների համար, քանի որ նրանք նույնպես, ինչպես ձեր երեխաները, արժանի են խաղաղության», –ասվում է նամակում։

Բանան իր ընտանիքով փախել է Հալեպից դեկտեմբերին՝ զանգվածային տարհանման ժամանակ։ Աղջկա ընտանիքն այժմ Թուրքիայում է ապրում։

Նրա մայրը՝ Ֆաթիման, որն օգնում է դստերը գրառումներ անել սոցցանցերում, հայտնել է, որ աղջիկը Թրամփին նամակ է գրել երդմնակալությունից մի քանի օր առաջ՝ բազմաթիվ անգամներ տեսնելով նրան հեռուստացույցով։

Աղջիկը հայտնի է իր թվիթթերյան գրառումներով, որոնք սկսել է նախորդ տարի, երբ սիրիական կառավարական ուժերը, ՌԴ աջակցությամբ, սկսեցին գրոհել Հալեպի՝ ահաբեկիչների կողմից զավթված արևելյան հատվածը։ Բանան պատմում էր այդ ընթացքում քաղաքում տեղի ունեցողի մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը