Աշխարհ

25.01.2017 20:59


Դոնալդ և Մելանյա Թրամփների սիրո պատմությունը (ֆոտոշարք)

Դոնալդ և Մելանյա Թրամփների սիրո պատմությունը (ֆոտոշարք)

Անցյալ շաբաթ ԱՄՆ–ի նոր նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքում տեղի է ունեցել 2 մեծ իրադարձություն։ Նախագահի լիազորությունները պաշտոնապես ստանձնելուց բացի՝ հայտնի զույգը նշել է նաև ամուսնության 12–րդ տարելիցը։ Այդ առթիվ «elle.ru»–ն վերհիշել է ԱՄՆ–ի 45–րդ նախագահի և առաջին տիկնոջ սիրավեպը։

Նախկին մոդելն ու մեդիամագնատը ծանոթացել են 1998թ. Նյու Յորքի երեկույթներից մեկի ժամանակ, երբ սլովենուհի Մելանյան Կնաուսը 28 տարեկան էր, իսկ նրա ապագա ամուսինը՝ 52։

«Ես Թրամփի մասին այդքան բան չգիտեի. ես իմ կյանքն ունեի»,–վստահեցրել է Մելանյան։

Գործարարը խնդրել է Մելանյայի հեռախոսահամարը, սակայն վերջինս մերժել է՝ ինքը խնդրելով Թրամփինը։ Ավելի ուշ տիկին Թրամփը բացատրել է այդ ցանկությունը նրանով, որ ինքը ցանկացել է հասկանալ, թե որքան լուրջ են միլիարդատիրոջ մտադրությունները։

Ընդամենը մեկ շաբաթ անց Մելանյան զանգահարել է Թրամփին և մի քանի հանդիպումից հետո նրանք հասկացել են, որ իրենց հարաբերությունները բավականին լուրջ են։

2004թ. Թրամփը Մելանյային առաջարկություն է անում՝ նվիրելով նրան 1,5 միլիոն արժողությամբ 12–կարատանոց մատանի։ Մելանյան դարձել է Դոնալդ Թրամփի 3–րդ կինը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը