Իրանը 13.3 տոկոսով կզեղչի գազի գինը Թուրքիայի համար
Իրանի Իսլամական Հանրապետությունից Թուրքիա արտահանվող բնական գազն այսուհետև կմատակարարվի 13.3 տոկոս զեղչով:
Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Milliyet»–ին հղումով։
Թեհրանում մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն է արել Իրանի նավթի փոխնախարարը։
Նշյալ զեղչն Իրանը Թուրքիայի համար կատարել է մի քանի օր առաջ միջազգային արբիտրաժային դատարանի որոշման հիման վրա:Դատարանն Իրանին պարտավորեցրել է ոչ միայն 10-15 տոկոսի չափով զեղչել բնական գազի գինը Թուրքիայի համար, այլ նաև Թուրքիային վճարել 1.9 մլրդ դոլար փոխհատուցում:
Աղբյուրը հիշեցնում է՝ պաշտոնական Թեհրանը և Անկարան իրանական գազի զեղչի հարցը նախ փորձեցին իրար միջև լուծել, սակայն հաջողության չհասնելով՝ Թուրքիան իրանական գազի գնի բարձր լինելու պատճառով 2012թ. դիմեց միջազգային արբիտրաժային դատարան:
Իրանը Ռուսաստանի Դաշնությունից հետո Թուրքիային բնական գազ վաճառող երկրորդ երկիրն է։
Իրանը 13.3 տոկոսով կզեղչի գազի գինը Թուրքիայի համար
Իրանի Իսլամական Հանրապետությունից Թուրքիա արտահանվող բնական գազն այսուհետև կմատակարարվի 13.3 տոկոս զեղչով:
Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Milliyet»–ին հղումով։
Թեհրանում մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն է արել Իրանի նավթի փոխնախարարը։
Նշյալ զեղչն Իրանը Թուրքիայի համար կատարել է մի քանի օր առաջ միջազգային արբիտրաժային դատարանի որոշման հիման վրա: Դատարանն Իրանին պարտավորեցրել է ոչ միայն 10-15 տոկոսի չափով զեղչել բնական գազի գինը Թուրքիայի համար, այլ նաև Թուրքիային վճարել 1.9 մլրդ դոլար փոխհատուցում:

7or.am