Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով տեղի ունեցած բանակցություններում, որոնց մասնակցում էին նաև Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը, պաշտոնական Դամասկոսը ներկայացրել է իր տեսակետն ու առաջարկները:
«Al Mayadeen»–ի փոխանցմամբ՝ սիրիական կողմն առաջարկել է մեկ տարի ժամկետով զինադադար, թուրք-սիրիական սահմանի փակում, խաղաղությունն ընդունող զինյալ խմբերի տարանջատում մյուսներից և համատեղ պայքար «Իսլամական պետություն» և «Ալ Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորումների դեմ:
Հիշեցնենք՝ սիրիական ընդդիմության ներկայացուցիչները հունվարի 27–ին Մոսկվայում կհանդիպեն ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ։
Դամասկոսը պահանջել է փակել թուրք-սիրիական սահմանը

7or.am