Աշխարհ

25.01.2017 21:54


Հնարքներ, որոնք գովազդներում օգտագործում են ուտելիքը գայթակղիչ դարձնելու համար (ֆոտոշարք)

Հնարքներ, որոնք գովազդներում օգտագործում են ուտելիքը գայթակղիչ դարձնելու համար (ֆոտոշարք)

Ոչինչ իրականում այնպիսին չէ, ինչպիսին գովազդում է, անգամ կատարյալ մոդելները։ Դա վերաբերում է ոչ միայն մարդկանց, այլ նաև ուտելիքին։ Դժվար է պատկերացնել, բայց անգամ մթերքներն ավելի գայթակղիչ դարձնելու համար ոճաբանի աշխատանք է հարկավոր։

«Adme.ru» կայքը ներկայացրել է 15 հետաքրքիր հնարք, որի շնորհիվ ուտելիքը գովազդում կատարյալ, թարմ և անկրկնելի տեսք է ունենում։

Մրգերը պատում են փայլ հաղորդող դեզոդորանտով

Փքաբլիթների օշարակի փոխարեն օգտագործում են ավտոմեքենայի շարժիչի յուղ

Համբուրգերների կոտլետները ներկում են կոշիկի քսուկով

Ծովամթերքները պատում են գլիցերինով

Չինական մակարոնեղենի մեջ ավելացնում են գլյուկոզայի օշարակ

Տորթերի ծավալի մեծացման համար ներսում ավելացնում են ստվարաթուղթ

Ըմպելիքների մեջ փրփուր ստեղծելու նպատակով օգտագործում են հեղուկ օճառներ

Պաղպաղակը փոխարինում են կարտոֆիլի խյուսով

Հարած սերուցքը փոխարինում են սափրվելու փրփուրով

Սառույցի կտորները պատրաստված են պլաստիկից

Գովազդում փաթիլների կաթը փոխարինում են սոսնձով

Գազավորված ջրի մեջ ավելացնում են անտացիդներ

Հավը լցոնում են թղթե սրբիչով

Սոուսների պատրաստման համար օգտագործում են ոսկ

Գոլորշին ստեղծում են արհեստականորեն

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը