Աշխարհ

25.01.2017 12:00


Տեխասյան ռադիոն արգելել է Մադոննայի երգերը Թրամփի մասին նրա խոսքերից հետո

Տեխասյան ռադիոն արգելել է Մադոննայի երգերը Թրամփի մասին նրա խոսքերից հետո

Տեխասյան HITS 105 ռադիոկայանն արգելել է ամերիկացի երգչուհի Մադոննայի երգերը Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին «Կանանց երթի» ժամանակ նրա խոսքերից հետո։ Այս մասին հայտնում է «Billboard»–ը։

Ռադիոկայանից հաղորդել են, որ Մադոննայի երգերն անորոշ ժամանակով չեն հնչի։

HITS 105–ի գլխավոր մենեջեր Թերրի Թոմասի խոսքով՝ արգելքը հայրենասիրական արարք է, այլ ոչ թե քաղաքական հարց, և կոչ է արել մյուս ռադիոկայաններին էլ հետևել իրենց օրինակին՝ այդկերպ «հզոր տնտեսական ուղերձ» հղելով երգչուհուն։

Մադոննան «Կանանց երթի» ժամանակ անցենզուր արտահայտություններ էր թույլ տվել Թրամփի հասցեին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը