Աշխարհ

25.01.2017 19:13


Մերիլ Սթրիփը 20–րդ անգամ «Օսկարի» է առաջադրվել

Մերիլ Սթրիփը 20–րդ  անգամ «Օսկարի» է առաջադրվել

Հայտնի դերասանուհի Մերիլ Սթրիփը 20–րդ անգամ «Օսկարի» է առաջադրվել, այս անգամ՝ «Ֆլորենս Ֆոսթեր Ջենքինս» ֆիլմի համար։

Իրական դեպքերի վրա հիմնված ֆիլմը պատմում է օպերային երգչուհու կյանքի մասին, ով հայտնի է դարձել ձայնի և երաժշտական լսողության բացարձակ բացակայության շնորհիվ։ Այս մասին հայտնում է «elle».ru-ն։

Հոլիվուդի ամենաշատ մրցանակներ ունեցող դերասանուհին արդեն արժանացել է 3 «Օսկարի»։ Առաջինը նա ստացել է «Քրամերն՝ ընդդեմ Քրամերի» ֆիլմում մարմնավորած դերի համար (1980), 2–րդը՝ «Սոֆիի ընտրությունը» ֆիլմի (1983), և երրորդ մրցանակին նա արժանացել է 2012թ.՝ «Երկաթե տիկինը» ֆիլմում Մարգարետ Թեթչերին մարմնավորելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը