Աշխարհ

25.01.2017 11:20


Սպիտակ տան կայքում Ազատության արձանը հանելու խնդրագիր է հայտնվել

Սպիտակ տան կայքում Ազատության արձանը հանելու խնդրագիր է հայտնվել

ԱՄՆ Սպիտակ տան կայքի խնդրագրերի բաժնում Ազատության արձանը հանելու առաջարկ է հայտնվել։ Խնդրագրի հեղինակի խոսքով՝ կառույցը սխալ ուղերձ է պարունակում. ԱՄՆ–ին մարմնավորում է որպես ներգաղթյալների համար բաց երկիր։

«Այն անցյալի խորհրդանիշն է, երբ մեր երկիրը բաց էր ներգաղթյալների համար։ Այսօր դա այդպես չէ։ Ամեն ինչ պարզ ու հստակ է»,–ասվում է տեքստում։

Հեղինակի կարծիքով անտուն ամբոխներին ընդունելու զգացումներ են եղել 150 տարի առաջ։

Ներկայումս առաջարկի տակ 3 հոգի է ստորագրել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփը կարող է արգելել փախստականների մուտքն ԱՄՆ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը