Աշխարհ

25.01.2017 10:18


Հրաչյա Հարությունյանը կտեղափոխվի քաղաքացիական բժշկական հաստատություն

Հրաչյա Հարությունյանը կտեղափոխվի քաղաքացիական բժշկական հաստատություն

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի եւ Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի հաստատությունների միջեւ համագործակցության համաձայնագրի շրջանակներում ՌԴ հանձնակատարի ներկայացուցիչները հատուկ այցելություն են կատարել ազատությունից զրկման այն վայր, որտեղ պատիժ է կրում ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, ուսումնասիրվել են նրապատժի կրման պայմաններն ու առողջական վիճակը:

Հ. Հարությունյանի բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ նա գտնվում է բժշկական հսկողության ներքո: Ներկայումս նրա առողջական վիճակը բուժաշխատողները գնահատել են բավարար:

Այցի ընթացքում Հրաչյա Հարությունյանը հանձնակատարի ներկայացուցիչներին գանգատվել է մեջքի շրջանում ցավերից: Դրա հիման վրա ազատությունից զրկման վայրի բժշկական ղեկավարության հետ համաձայնություն է ձեռք բերվել առ այն, որ 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին քաղաքացիական բժշկական հաստատությունում կկազմակերվեն Հ. Հարությունյանին անհրաժեշտ հետազոտությունները եւ համապատասխան բուժումը:

ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան պատասխան նամակով տեղեկացրել է նաեւ, որ Հրաչյա Հարությունյանի իրավունքների պահպանման հարցը վերցված է հատուկ հսկողության:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Այս խորագրի վերջին նյութերը