ԱՄՆ–ի նոր նախագահ Դոնալդ Թրամփը մոտ ժամանակներս կարող է ստորագրել փախստականների և Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի քաղաքացիների՝ ԱՄՆ մուտք գործելու ժամանակավոր արգելքի հրամանը։ Այս մասին հաղորդում է «Reuters»–ը՝ հղում անելով Կոնգրեսի աղբյուրներին։
Արգելքը տարածվելու է բոլոր փախստականների վրա, այդ թվում՝ կրոնական փոքրամասնությունների այն ներկայացուցիչների, որոնք ոտնձգություններ են կիրառում հայրենիքում։ Այն գործելու է այնքան ժամանակ, քանի դեռ չի սահմանվել վերահսկողության ավելի խիստ համակարգ։
Հայտնի է, որ առաջին հերթին արգելվելու է երկիր մուտք գործել Սիրիայի, Իրաքի, Իրանի, Լիբիայի, Սոմալիի և Եմենի բնակիչներին։ Այդ երկրների քաղաքացիներին Պետդեպը չի տրամադրելու մուտքի արտոնագրեր, իսկ սահմանապահ ծառայությունները չեն թողնելու մուտք գործել նրանց, ովքեր ստացել են վիզա նախքան Թրամփի հրամանը։
Թրամփը կարող է արգելել փախստականների մուտքն ԱՄՆ

7or.am