-Այսօր Հնչակյան կուսակցության կորիզն այնքան ամուր է, սկզբունքային, նվիրված համազգային շարժմանը, որ մեզ պառակտելն անհնար է,- այսօր կայացած Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության 7-րդ համագումարում հայտարարել է ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ հավելելով, թե ովքեր կհասկանան, որ մոլորվել են, իրենք մշտապես պատրաստ են նրանց ընդունել։
-Հայրենի հանրությունը լավագույնս տեղեկացված է, որ մենք վճռական պայքար տարանք և ազատվեցինք այդ վտանգավոր թափոններից։ Այդուհանդերձ, մենք մեր դուռը բաց ենք թողել բոլոր այն հնչակյանների համար, ովքեր կընդունեն իրենց մոլորությունը և կվերադառնան։ Կարծում եմ՝ կուսակցությունը, լինելով մայր կուսակցություն, ներողամիտ կգտնվի իրական հնչակյան անդամների նկատմամբ,- նշել է Լ. Սարգսյանը՝ ավելացնելով, որ հանցանքների համար վաղեմության ժամկետ գոյություն չունի, և ուշ թե շուտ բոլորը կանգնելու են օրենքի առաջ ու պատասխան են տալու։
Լ. Սարգսյանը նաև հավաստիացրել է, որ ՍԴՀԿ-ի հայաստանյան կառույցը եղել է, կա ու կլինի համաժողովրդական շարժման ավանգարդում, «Հայ ազգային կոնգրեսի» շարքերում մինչև վերջպայքարելու է ժողովրդավարության և անկախության ամրապնդման համար։
Լյուդմիլա Սարգսյան. «Մեզ պառակտելն անհնար է»
-Այսօր Հնչակյան կուսակցության կորիզն այնքան ամուր է, սկզբունքային, նվիրված համազգային շարժմանը, որ մեզ պառակտելն անհնար է,- այսօր կայացած Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության 7-րդ համագումարում հայտարարել է ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ հավելելով, թե ովքեր կհասկանան, որ մոլորվել են, իրենք մշտապես պատրաստ են նրանց ընդունել։
-Հայրենի հանրությունը լավագույնս տեղեկացված է, որ մենք վճռական պայքար տարանք և ազատվեցինք այդ վտանգավոր թափոններից։ Այդուհանդերձ, մենք մեր դուռը բաց ենք թողել բոլոր այն հնչակյանների համար, ովքեր կընդունեն իրենց մոլորությունը և կվերադառնան։ Կարծում եմ՝ կուսակցությունը, լինելով մայր կուսակցություն, ներողամիտ կգտնվի իրական հնչակյան անդամների նկատմամբ,- նշել է Լ. Սարգսյանը՝ ավելացնելով, որ հանցանքների համար վաղեմության ժամկետ գոյություն չունի, և ուշ թե շուտ բոլորը կանգնելու են օրենքի առաջ ու պատասխան են տալու։
Լ. Սարգսյանը նաև հավաստիացրել է, որ ՍԴՀԿ-ի հայաստանյան կառույցը եղել է, կա ու կլինի համաժողովրդական շարժման ավանգարդում, «Հայ ազգային կոնգրեսի» շարքերում մինչև վերջ պայքարելու է ժողովրդավարության և անկախության ամրապնդման համար։
7or.am