Աշխարհ

24.01.2017 16:58


Էրդողանը վավերացրել է թուրք-ադրբեջանական տեխնիկական համագործակցության արձանագրությունը

Էրդողանը վավերացրել է թուրք-ադրբեջանական տեխնիկական համագործակցության արձանագրությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վավերացրել է 2016թ. մարտի 15-ին Անկարայում Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունների միջև ստորագրված արձանագրությունը՝ տեխնիկական ոլորտում համագործակցելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Resmi Gazete»–ին հղումով։

Դրանով նախատեսվում է ավելի զարգացնել և խորացնել թուրք-ադրբեջանական տնտեսական հարաբերությունները տեխնիկական համագործակցության միջոցով:

Նշյալ արձանագրությամբ Թուրքիան ստանձնում է Թյուրքական համագործակցության և համակարգման գործակալության (TİKA) Բաքվի գրասենյակի ծրագրերը ֆինանսավորելու հարցը:

Թուրքիան պարտավորվում է նաև փորձի փոխանակման և համապատասխան կադրեր պատրաստելու նպատակով Ադրբեջան գործուղել տարբեր ոլորտների մասնագետներ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը