Քենդալ Ջեններն ու Բելլա Հադիդը՝ «Chanel»–ի գարուն–ամառ 2017 ցուցադրությանը (ֆոտոշարք)
Նորաձևության աշխարհում այժմ 2 անուն է շրջանառվում՝ Բելլդա Հադիդ և Քենդալ Ջեններ։Կառլ Լագերֆելդը նրանց է ընտրել որպես մոդել Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում համաշխարհային «Chanel» ապրանքանիշի գարուն–ամառ 2017 ցուցադրությունն առաջնորդելու համար։ Այս մասին հայտնում է «The Daily Mail»–ը։
Քենդալ Ջենները ցուցադրությանը ներկայացել է 1920–ականների ոճով ոգեշնչված կերպարով՝ ամբողջացնելով այն փայլուն զգեստով և համապատասխան սանրվածքով։ Բելլան էլ հանդես է եկել ֆրանսիական նորաձևությանը բնորոշ տեսքով՝ սպորտայինի և դասականի համադրությամբ։
20–ամյա Բելլայի և 21–ամյա Քենդալի հետ ցուցադրությանը մասնակցել է նաև Ջոնի Դեփի դուստրը՝ Լիլի–Ռոուզ Դեփը։
Քենդալ Ջեններն ու Բելլա Հադիդը՝ «Chanel»–ի գարուն–ամառ 2017 ցուցադրությանը (ֆոտոշարք)
Նորաձևության աշխարհում այժմ 2 անուն է շրջանառվում՝ Բելլդա Հադիդ և Քենդալ Ջեններ։ Կառլ Լագերֆելդը նրանց է ընտրել որպես մոդել Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում համաշխարհային «Chanel» ապրանքանիշի գարուն–ամառ 2017 ցուցադրությունն առաջնորդելու համար։ Այս մասին հայտնում է «The Daily Mail»–ը։

7or.am