Աշխարհ

24.01.2017 16:00


Սիրիայի ընդդիմությանը հրավիրել են Մոսկվա՝ Լավրովի հետ հանդիպման

Սիրիայի ընդդիմությանը հրավիրել են Մոսկվա՝ Լավրովի հետ հանդիպման

Սիրիացի ընդդիմադիր գործիչ Ջիհադ ալ–Մաքդիսին հաղորդել է, որ սիրիական ընդդիմադիր խմբերը հրավիրվել են Մոսկվա՝ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

«Մենք հրավեր ենք ստացել Ռուսաստանից՝ մասնակցելու արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։ Բացի մեզանից, հրավիրված են նաև սիրիական ընդդիմադիր այլ հարթակների ներկայացուցիչներ, այդ թվում Մոսկվայի և Էր–Ռիադի»,–ասել է ալ Մաքդիսին, որը ներկայացնում է Կահիրեի խումբը։ Նա հստակեցրել է՝ հանդիպումը նախատեսված է հունվարի 27–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը