Աշխարհ

24.01.2017 15:50


Քեյթ Միդլթոնին խնդրել են չներկայանալ BAFTA մրցանակաբաշխությանը

Քեյթ Միդլթոնին խնդրել են չներկայանալ BAFTA մրցանակաբաշխությանը

Մոտ ժամանակներս Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում հրապարակվելու են Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի ակադեմիայի BAFTA հեղինակավոր մրցանակաբաշխության հաղթողների անունները։ Սակայն թագավորական ընտանիքի երկրպագուներին հակառակ՝ արարողության կազմակերպիչները խնդրել են արքայազն Ուիլյամին միջոցառմանը ներկայանալ միայնակ՝ առանց Քեյթ Միդլթոնի, քանի որ մտավախություն կա, որ վերջինս իր հայտնությամբ կստվերի մյուս հայտնիներին։ Այս մասին հայտնում է «elle.ru»-ն։

Վերջին անգամ զույգն այցելել է BAFTA մրցանակաբաշխությանը մի քանի տարի առաջ, և այդ ժամանակ թագավորական ընտանիքի, մասնավորապես Քեյթ Միդլթոնի ներկայությունն իսկապես ստվերել էր մրցանակակիրներին։

Այս տարի արձանիկների հանձնման արարողությունը տեղի է ունենալու փետրվարի 12–ին լոնդոնյան Ալբերտ թագավորկաան սրահում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը