Աշխարհ

24.01.2017 15:15


ՆԱՏՕ–ում հրաժարվել են Ուկրաինայի՝ դաշինք մտնելու գաղափարից

ՆԱՏՕ–ում հրաժարվել են Ուկրաինայի՝ դաշինք մտնելու գաղափարից

Ուկրաինան մոտակա տարիներին չի կարող դառնալ ՆԱՏՕ–ի անդամ, քանի որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները դրա համար հիմքեր չեն տեսնում։

«Известия»–ն, վկայակոչելով Բրյուսելի՝ իրավիճակին քաջատեղյակ ռազմական աղբյուրը, հայտնում է, որ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ մտնելու թեման դաշինքում փորձում են ավելորդ անգամ չբարձրացնել։

ՆԱՏՕ–ի մամուլի ծառայությունից էլ հայտնել են, որ ինքը Ուկրաինան անդամության հայտ չի ներկայացրել. այդ երկրի առաջնահերթություններն են արդիականացումն ու բարեփոխումները, և այդ հարցերում Հյուսիսատլանտյան դաշինքը նրան աջակցում է։

Բացի այդ, դաշինքը չի ըմբռնում՝ հատկապես ինչպես կարող էր Ուկրաինան ուժեղացնել կառույցի մյուս անդամների անվտանգությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը