Աշխարհ

24.01.2017 14:09


ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարները Մոսկվայում կքննարկեն ԼՂ հակամարտությունը

ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարները Մոսկվայում կքննարկեն ԼՂ հակամարտությունը

Ռուսական կողմի նախաձեռնությամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն՝ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևին հղումով։

«Այցի շրջանակներում կկայանա Ադրբեջանի ԱԳ նախարարի և նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հանդիպումը: Հանդիպմանը կքննարկվի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը՝ Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի քննարկումների հիման վրա»,- հայտնել է Հաջիևը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը