Աշխարհ

24.01.2017 12:30


Թրամփն իր նախագահության առաջին շաբաթն սկսել է Օբամայի ընդունած օրենքները չեղարկելով (տեսանյութ)

Թրամփն իր նախագահության առաջին շաբաթն սկսել է Օբամայի ընդունած օրենքները չեղարկելով (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր նախագահության առաջին շաբաթն սկսել է իր նախորդի՝ Բարաք Օբամայի ընդունած օրենքները չեղարկելով։

Այսպես, այսօր ԱՄՆ–ն արդեն չի բացառում Սիրիայում Ռուսաստանի հետ համատեղ ռազմական գործողության իրականացումը ԻՊ ահաբեկիչների դեմ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան խոսնակ Շոն Սփայսերը։

Թրամփի՝ նախագահության առաջին օրերին ընդունած մյուս կարևոր որոշումն ԱՄՆ–ի՝ Տրանսխաղաղօվկիանոսյան համագործակցությունից դուրս գալու մասին էր։ Թրամփը գրչի մի հարվածով ջնջեց մի քանի տարի, որոնք Օբամայի վարչակազմը ծախսել էր այդ բանակցությունների վրա, և իր այդ քայլը գերազանց որակեց։ ԱՄՆ նոր առաջնորդն իր այդ մտադրության մասին հայտարարել էր դեռ նախընտրական արշավի ժամանակ։

Թրամփը նաև խոստացել է զգալիորեն նվազեցնել ամերիկյան միջին խավի ու բիզնեսի հարկերը՝ ընդգծելով, որ լավ կլինի այն ընկերությունների համար, ովքեր կսկսեն Ամերիկայում աշխատատեղեր բացել։

Մանրամասն՝ «ntv.ru»-ի տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը