Աշխարհ

24.01.2017 11:28


Մինեսոտայի նահանգապետն ուշագնաց է եղել ելույթի ժամանակ (տեսանյութ)

Մինեսոտայի նահանգապետն ուշագնաց է եղել ելույթի ժամանակ (տեսանյութ)

ԱՄՆ Սենթ Փոլ քաղաքի օրենսդրական ժողովի շենքում ընթացող նիստի ժամանակ ելույթ ունենալիս Մինեսոտայի նահանգապետ Մարկ Դեյթոնը ուշագնաց է եղել։ Ինչպես հայտնում է «Associated Press» գործակալությունը, 69-ամյա նահանգապետը խոսում էր նահանգի խնդիրների մասին, երբ նրա ինքնազգացողությունը վատացել է, և նա կորցրել է գիտակցությունը:

Նիստի մասնակիցները նրան տեղափոխել են այլ սենյակ:

Նշենք, որ Դեյթոնի հետ նման դեպք տեղի էր ունեցել 2016 թվականի փետրվարին: 2011–ից ի վեր՝ քաղաքական գործիչն առողջական խնդիրներ ունի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը