Աշխարհ

24.01.2017 10:45


Չինաստանը միջմայրցամաքային հրթիռներ է տեղակայել ՌԴ հետ սահմանին

Չինաստանը միջմայրցամաքային հրթիռներ է տեղակայել ՌԴ հետ սահմանին

Չինաստանը սեփական արտադրության «DF-41» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ է տեղակայել Հեյլունցզյան նահանգում՝ Ռուսաստանի հետ սահմանի մոտակայքում։ Այս մասին հաղորդում է «Global Times»–ը։

Հաղորդվում է, որ չինական համացանցային հարթակում նոր հրթիռային համալիրների լուսանկարները հրապարակված են եղել որոշ ժամանակ առաջ։

«Համաձայն հրապարակված տեղեկատվության՝ լուսանկարներն արվել էին Հեյլունցզյան նահանգում։ Ռազմական վերլուծաբանները վստահ են, որ դա, հավանական է, 2–րդ «DF-41» ռազմավարական հրթիռային բրիգադն է, և որ այն տեղակայված է եղել Չինաստանի հյուսիսարևելյան հատվածում»,–ասվում է հաղորդագրության մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը