Աշխարհ

24.01.2017 10:20


ԱՄՆ–ն Օբամայի նախագահության վերջին ժամերին 221 մլն դոլար է փոխանցել Պաղեստինին

ԱՄՆ–ն Օբամայի նախագահության վերջին ժամերին 221 մլն դոլար է փոխանցել Պաղեստինին

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը նրա պաշտոնակալության վերջին ժամերին 221 մլն դոլար է փոխանցել Պաղեստինին։ Այս մասին հայտնում է «Associated Press»–ը։

Նշվում է, որ այդ գումարից 4 մլն դոլարը նախատեսված է եղել կլիմայի փոփոխության հետ կապված ծրագրի համար, 1,25 մլն դոլարն էլ՝ ՄԱԿ հովանու ներքո գործող կազմակերպությունների։

Նման դրամական փոխանցումներին երկար ժամանակ դեմ են եղել ԱՄՆ Կոնգրեսի Հանրապետական կուսակցության անդամները։ Օբամայի վարչակազմն այդ մասին նրանց հայտնել է հունվարի 20–ին՝ Օբամայի հեռանալուց ժամեր առաջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը