Ուկրաինական FEMEN շարժումը դադարեցրել է իր գոյությունը դեռ 2015–ին։ Նման հայտարարություն է արել ակտիվիստուհի Յանա Ժդանովան։
«FEMEN–ն այլևս գոյություն չունի։ Ամեն ինչ վերջացել է 2015–ին։ Բոլորը ցրվել են՝ ինչպես ծովում նավերը։ Թիմը, որը կար առաջ, արդեն չկա», –ուկրաինական «Ապոստրոֆին» ասել է Ժդանովան։
Նրա խոսքով՝ շարժման նախասկզբնական կոնցեպտն այլևս չկա. առանձին ակցիաներ են անցկացվում աշխարհի տարբեր մասերում։
«Այսօր FEMEN–ն այլևս կազմակերպություն չէ, այլ բողոքի ոճ։ Այն ոճը, որը մենք ստեղծել ենք, պարզապես փոխառում են»–ասել է ակտիվիստուհին՝ հավելելով, որ շարժման տապալումն սկսվել է ինքնահռչակ առաջնորդների ի հայտ գալով։
FEMEN–ը հայտնի դարձավ իր էպատաժային ակցիաներով, որոնց ժամանակ ակտիվիստուհիները մերկացնում էին կրծքերը հասարակության ուշադրությունը գրավելու նպատակով։
FEMEN շարժումը դադարեցրել է իր գոյությունը

7or.am