Տնտեսական

23.01.2017 16:40


«Նաիրիտին» նվիրված քննարկում է տեղի ունեցել

«Նաիրիտին» նվիրված քննարկում է տեղի ունեցել

Այսօր «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի շուրջ ստեղծված բարդ իրավիճակի, դրա պատճառների ու դրանից դուրս գալու ճանապարհների վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել։ Խոսվել է առկա խոչընդոտների վերացման և արդիականացման մասին։

Քննարկմանը մասնակցել են նաև մի շարք կուսակցությունների ներկայացուցիչներ։

Մասնավորապես, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության երիտասարդական խորհրդի նախագահ Աղվան Պողոսյանն անընդունելի է համարել իշխանության գործելաոճը «Նաիրիտի» հարցում։

–Եվ սա այն դեպքում, երբ կա ներդրող, բայց, չգիտես՝ ինչի հիման վրա, Կառավարությունը չի խրախուսում ներդրումային քաղաքականությունը: ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը պատրաստակամ է իր հնարավորության շրջանակներում աջակցել «Նաիրիտի» վերագործարկմանն ուղղված յուրաքանչյուր առողջ ծրագրի,–ասել է Ա. Պողոսյանը՝ հավելելով, որ տնտեսական, սոցիալական և մի շարք այլ խնդիրներ մեր երկրում հնարավոր է լուծել իշխանափոխության միջոցով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը