Աշխարհ

23.01.2017 15:20


Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբին շանտաժի է ենթարկել

Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբին շանտաժի է ենթարկել

ԵԱՀԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչությունը հայտարարություն է տարածել, որում ԵԱՀԿ-ին և Մինսկի խմբին մեղադրել է և շանտաժի ենթարկել: Այս մասին գրում է «trend.az»-ը:

Հայտարարության մեջ ասվում է, որ ՄԱԿ ԱԽ հաստատած շրջանակներից ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի եւ համանախագահների դուրս գալը «խախտում է նրանց ստացած մանդատը, որը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ հակամարտության կարգավորման գործընթացի վրա»։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է վերադառնան ՄԱԿ ԱԽ-ի իրենց հանձնարարված խնդիրների կատարմանը և երկու կողմերին ներգրավեն հակամարտության կարգավորման անկախ բանակցություններ... իսկ եթե ի վիճակի չեն ադրբեջանական «օկուպացված տարածքներից» հանել Հայաստանի զինված ուժերը, դիմակայել խաղաղ կարգավորմանը սպառնացող բազմաթիվ մարտահրավերներին, Ադրբեջանն իրավունք ունի ցանկացած ճանապարհով պաշտպանելու իր հողերը և քաղաքացիներին»,- նշված է հայտարարության մեջ:

ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան դեռևս չեն արձագանքել այդ հայտարարությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը