Ադրբեջանցի լրագրողը հեռացվել է աշխատանքից Լավրովին ԼՂ հակամարտության մասին սադրիչ հարց ուղղելու համար (տեսանյութ)
Ադրբեջանցի լրագրողը հեռացվել է աշխատանքից ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովին ԼՂ հակամարտության վերաբերյալ սադրիչ հարց ուղղելու համար։
Ադրբեջանական «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ՝ «Lider TV»-ի թղթակից Անար Հասանովը Լավրովին հարցրել է՝ «ինչպիսի՞ն է Մոսկվայի դիրքորոշումն «օկուպացված տարածքներում» «հակաահաբեկչական գործողություն սկսելու», «օկուպացիոն ուժերից մաքրելու» դեպքում. արդյոք Մոսկվան աչք կփակի՞ կամ կմիջամտի՞ Ադրբեջանի ներքին գործերին»:
Ի պատասխան՝ Լավրովը պատասխանել է. «Դա միայն Ադրբեջանի ներքին գործը չէ»:
Ադրբեջանական ԶԼՄ-ի փոխանցմամբ՝ նրա հեռացումը պահանջել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին։ Ըստ նրա՝ այդ հարցը կարող է վատթարացնել ՌԴ հետ հարաբերությունները:

7or.am