Աշխարհ

23.01.2017 20:10


Բարաք Օբաման և Իվանկա Թրամփը հարևաններ են դառնալու (տեսանյութ)

Բարաք Օբաման և Իվանկա Թրամփը հարևաններ են դառնալու (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ դուստրը՝ Իվանկա Թրամփը, ամուսնու հետ նոր բնակարան է գտել Վաշինգտոնում՝ Կալորամայում։ 3 երեխաներով ընտանիքն այնտեղ է տեղափոխվելու հարազատ Նյու Յորքից։ Զույգն արդեն ստորագրել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Հատկանշական է, որ Իվանկա Թրամփի նոր բնակարանից մի քան րոպե քայլելուց հետո կարելի է հասնել Բարաք Օբամայի նոր առանձնատուն։ Այս մասին հայտնում է «vesti.ru»-ն։

Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, և նրանց 10–ամյա տղա Բարրոնը մնալու են Նյու Յորքում մինչև հունիս։ Զույգը ցանկանում է, որպեսզի տղան վերջացնի ուսումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը