Աշխարհ

23.01.2017 14:10


Քլինթոնի դուստրը պաշտպանել է Թրամփի որդուն (տեսանյութ)

Քլինթոնի դուստրը պաշտպանել է Թրամփի որդուն (տեսանյութ)

Հիլարի և Բիլլ Քլինթոնների դուստր Չելսին սոցցանցերում օգտատերերի հարձակումներից պաշտպանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր որդուն՝ Բերրոնին։

10–ամյա տղային ծաղրել են հոր երդմնակալության ժամանակ ցուցաբերած պահվածքի համար։ Նա հոգնած տեսք է ունեցել, մի պահ սկսել է տարուբերվել, իսկ այնուհետև խաղացել իր նորածին զարմիկի հետ։

«Բերրոն Թրամփը, ինչպես և բոլոր երեխաները, արժանի է ուղղակի երեխա լինելու»,–«Թվիթթերի» իր էջում գրել է Չելսի Քլինթոնը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը