Աշխարհ

23.01.2017 12:24


Թուրքիայում փակվել է 2 հեռուստաալիք, աշխատանքից ազատվել է 367 քաղծառայող

Թուրքիայում փակվել է 2 հեռուստաալիք, աշխատանքից ազատվել է 367 քաղծառայող

Թուրքիայի կառավարության «Resmi Gazete» պաշտոնաթերթում հրապարակվել են քաղծառայողների պաշտոնանկությունների վերաբերյալ օրենքի ուժ ունեցող որոշումները:

Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «CnnTurk»–ին հղումով։

Կառավարության պաշտոնաթերթում հրապարակված որոշումների համաձայն՝ փակվել է 2 հեռուստաալիք, իսկ աշխատանքից հեռացվել 367 հոգի:

Ըստ այդ որոշումների՝ աշխատանքից հեռացվածներից 186-ը Առողջապահության նախարարությունից, 134-ը Ներքին գործերի նախարարությունից և մեկը Շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարությունից են:

Այս խորագրի վերջին նյութերը