Աշխարհ

23.01.2017 11:52


Ավստրալիայի ամենախոշոր նահանգի նորանշանակ հայուհի վարչապետն առաջինն օրն աշխատանքի է գնացել ավտոբուսով (լուսանկարներ)

Ավստրալիայի ամենախոշոր նահանգի նորանշանակ հայուհի վարչապետն առաջինն օրն աշխատանքի է գնացել ավտոբուսով (լուսանկարներ)

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի նորանշանակ վարչապետ Գլադիս Բերեջիկլյանն առաջին օրն նախընտրել է աշխատանքի գնալ ավտոբուսով:

Տեսախցիկները նրան ֆիքսել են 205 համարի ավտոբուսում, առավոտյան ժամը 07:10-ին՝ առանց թիկնապահների, կամ էլ մամուլի քարտուղարների ուղեկցությամբ։ Այս մասին հայտնում է «The Sydney Morning Herald»–ը։

Գլադիս Բերեջիկլյանը հայտնի է ավտոբուսով երթևեկելու իր սովորությամբ դեռևս այն ժամանակներից, երբ տրանսպորտի նախարարն էր։

Հիշեցնենք, որ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ է ընտրվել արմատներով հայուհի Գլադիս Բերեջիկլյանը: 46-ամյա Բերեջիկլյանը Ավստրալիայի ամենամեծ այդ նահանգի 45-րդ վարչապետն է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը