Ֆիյոն. «Եվրոպան ՌԴ հետ լավ հարաբերությունների կարիք ունի»
Եվրոպայի ապագան կախված է Ռուսաստանի հետ ապագա հարաբերություններից, և այդ հարաբերություններն անհրաժեշտ է վերականգնել։ «Monde» թերթին տված հարցազրույցի ժամանակ նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախկին վարչապետ, այժմ երկրի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը։
Ֆիյոնի խոսքերով՝ Ռուսաստանն այն երկիրն է, որը չունի ժողովրդավարական ավանդույթներ, սակայն ունի միջուկային զենք։
«Այնպես որ, 2 տարբերակ կա՝ կա՛մ մենք փորձում ենք համաձայնության գալ Ռուսաստանի հետ, կա՛մ ընդդիմանում ենք։ Ո՞վ կցանկանա կոնֆլիկտ Ռուսաստանի հետ»,–կարծում է քաղաքական գործիչը։
«Բացի այդ, մեզ անհրաժեշտ է նոր տնտեսական համագործակցություն Ռուսաստանի հետ։ Եվ վերջապես, ես առաջարկում եմ անցկացնել Եվրոպա–Ռուսաստան կոնֆերանս՝ Եվրոպայում անվտանգության նոր պայմանների հարցով»,–հավելել է Ֆիյոնը։

7or.am