Աշխարհ

23.01.2017 10:56


ԱՄՆ կոնտրհետախուզությունը ստուգել է Թրամփի խորհրդականի՝ ՌԴ հետ ունեցած կապերը

ԱՄՆ կոնտրհետախուզությունը ստուգել է Թրամփի խորհրդականի՝ ՌԴ հետ ունեցած կապերը

Ամերիկյան հատուկծառայությունները հետաքննել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլիննի՝ ՌԴ հետ ունեցած կապերը։ Այս մասին հայտնում է «The Wall Street Journal»–ը։

Պարբերականի տվյալներով՝ ստուգվել են նաև խորհրդականի՝ ԱՄՆ–ում ռուս դեսպանի հետ ունեցած հեռախոսազրույցները և ավելի վաղ ունեցած նրա շփումները ռուսական կողմի հետ։

Վերջնական եզրակացությունները, մանրամասները և անցկացված հետաքննության ժամկետները չեն հաղորդվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը