Բունդեսթագի թուրք պատգամավոր.«Փայլանի կողմից Հայոց ցեղասպանության հիշատակումը ճիշտ քայլ էր»
«Պատգամավորին խորհրդարանական հետագա նիստերին մասնակցելու իրավունքից զրկելը հակաժողովրդավարական քայլ է։ Նախագահ Էրդողանը և նրա կուսակցությունը չեն ուզում լսել պատմական ճշմարտությունը և չեն կարող դա հանդուրժել»,- նման հայտարարություն է արել Գերմանիայի Բունդեսթագի թուրք պատգամավոր Սեւիմ Դաղդելենը՝ անդրադառնալով Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանին նիստերից հեռացնելու մասին որոշմանը։
Դաղդելենի խոսքով՝ Փայլանի կողմից Հայոց ցեղասպանության հիշատակումը խիզախ և ճիշտ քայլ էր։
Թուրք պատգամավորը նաև մտավախություն է հայտնել, որ Փայլանն էլ մյուսների նման կարող է հայտնվել անազատության մեջ՝ հիշեցնելով, որ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահները դատապարտվելու են ավելի քան 200 տարվա ազատազրկման։
«Էրդողանի նման տրամադրության դեպքում մարդ պետք է միայն մտահոգվի կյանքի ու առողջության համար։ Հիշե՛ք Հրանտ Դինքին, ում տասը տարի առաջ Ստամբուլում սպանեց մի ազգայնական։ Սպանության հետևում կանգնած մարդիկ մինչ օրս հանգիստ ապրում են»,-եզրափակել է թուրք պատգամավորը։

7or.am