Դեկտեմբերի 3-ին Կոնգրես հյուրանոցում տեղի է ունեցել ՀՅԴ 120-ամյակին նվիրված գիտաժողով։
-Հայ Յեղափոխական Դաշնակցության դեմքը համահայկականությունն է. երևույթ, որը բացակայում է ներկայիս կուսակցությունների, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների մոտ,- գիտաժողովի ժամանակ ասել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։
Զեկույցներով հանդես են եկել պատմաբաններ Արամ Նազարյանը, Գևորգ Խուդինյանը, Ռուբեն Սահակյանը։
Քննարկմանը ներկա էին նաև ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը, Աշոտ Մելքոնյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը և այլք։
-Որքան էլ փորձենք քննադատել կամ արժևորել կուսակցությունների անցած ուղին, միևնույն է, դրանք ազգային, պատմական արժեքներ են, որոնք ի հայտ եկան դատարկ հողի վրա: Գիտաժողովի նպատակն է մեկ անգամ ևս հայացք նետել պատմական արժեքներին և ողջունելի է հանգամանքը, որ նման միջոցառումներն անցակվում են գիտնականների մասնակցությամբ,- ասաց Աշոտ Մելքոնյանը։
ՀՅԴ 120-ամյակին նվիրված գիտաժողով է տեղի ունեցել

7or.am