Լրահոս

08.01.2010 19:12

Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն

Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված մեր երկրում իրականացվող տարածքային կառավարման քաղաքականությանը, մայրաքաղաքի եւ հանրապետության մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման 2009թ. արձանագրված արդյուքների ամփոփմանը, ինչպես նաեւ 2010թ-ին ծրագրավորված անելիքներին: Ծաղկաձորում անցկացված խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, Երեւանի քաղաքապետը եւ մարզպետները:

Նշելով որ 2010թ-ը մեր երկրի համար լինելու է կարեւոր նշանակություն ունեցող տնտեսական վերականգնման տարի' Հանրապետության նախագահն ընդգծել է, որ դրված խնդիրների արդյունավետ լուծումը պայմանավորված է լինելու նաեւ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատու աշխատանքով: Երևանի քաղաքապետը եւ մարզպետները Նախագահ Սարգսյանին զեկուցել են նախորդ տարվա սոցիալ-տնտեսական զարգացման ամփոփ արդյունքների, մարզային ու համայնքային նշանակության առաջնահերթ խնդիրների եւ դրանց լուծման ուղղությամբ ծրագրավորված աշխատանքների մասին:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են տարածքային կառավարման բարեփոխումներին, համայնքային եկամուտների հավաքագրմանը եւ տեղական հարկերի ու տուրքերի ոլորտում նախատեսվող փոփոխություններին, ինչպես նաեւ մարզային տնտեսության ոլորտում արձանագրված միտումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել մայրաքաղաքում և հանրապետության մարզերում առաջնահերթ լուծում պահանջող բազմաթիվ խնդիրների:

Սերժ Սարգսյանն ընդգծել է քաղաքացիների ու նրանց խնդիրների նկատմամբ տարածքային կառավարման մարմինների առավել ուշադիր վերաբերմունքի անհրաժեշտությունը եւ հանձնարարել ակտիվացնել քաղաքացի-տարածքային կառավարման մարմիններ կապը:

Քննարկված հարցերի վերաբերյալ Հանրապետության նախագահի կողմից տրվել են համապատասխան հանձնարարություններ:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։