Աշխարհ

21.01.2017 11:45


«Մանչեսթեր Յունայթեդն» այսօր կմրցի «Սթոք Սիթիի» հետ

«Մանչեսթեր Յունայթեդն» այսօր կմրցի «Սթոք Սիթիի» հետ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 22–րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալվի «Սթոք Սիթիին»։

ՄՅ–ն չի պարտվել 16 դիմակայությունում շարունակ։ Մանկունիանցիների վերջին պարտությունը («Ֆեներբախչեին») թվագրվում է 2016թ. նոյեմբերի 3–ով։

Նախորդ հանդիպմանը Ժոզե Մոուրինյուի ակումբը ոչ ոքի խաղաց «Լիվերփուլի» հետ։

«Սթոք Սիթին», չնայած Պրեմիեր լիգայի ու Անգլիայի գավաթի խաղարկություններում մի քանի անհաջող արդյունքներին, բավական վստահ է դրսևորում իրեն։ Մարկ Հյուզի ակումբը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9–րդ տեղը։

Խաղի սկիզբը՝ երևանյան ժամանակով 19:00–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը