Ավստրիական կուսակցությունը Կուրցին կոչ է արել նոր շունչ հաղորդել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին
Ավստրիայի Ազատական կուսակցության արտաքին և եվրոպական քաղաքականության հարցերով խոսնակ Յոհաննես Հյուբները երկրի ԱԳՆ ղեկավար Սեբաստիան Կուրցին հասցեագրված ուղերձում կոչ է արել նոր շունչ հաղորդել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին:
«Միայն անցյալ տարի ադրբեջանական զինուժի կողմից կրակ բացելու հետևանքով զինադադարի գծում սպանվել են տասնյակ մարդիկ»,- նշել է Հյուբները։
Նրա խոսքով՝ Մինսկի խմբին պետք է իրական լիազորություններ տրամադրել:
«Եթե նույնիսկ 2000-ականների սկզբին հակամարտության կարգավորումը շատ մոտ էր, վերջին տաս տարիների ընթացքում լճացում է տեղի ունեցել: 2007 թվականի մադրիդյան սկզբունքների հիման վրա ԵԱՀԿ-ն պետք է աշխատի երկու կողմերին սեղանի շուրջ վերադարձնելու ուղղությամբ՝ այս անբավարար իրավիճակի շուրջ վերստին բանակցելու նպատակով»,- հավելել է Հյուբները՝ մտավախություն հայտնելով, որ հակամարտությունը, հնարավոր է, նորից «տաքանա» և նոր զոհերի բերի։
Ըստ խոսնակի՝ առանց միջազգային հանրության աջակցության՝ ադրբեջանաղարաբաղյան հակամարտությունը չի կարող հանգուցալուծվել, և «ազգերի ինքնորոշման իրավունքը ամեն պարագայում պետք է կիրառվի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»:

Այս մասին հայտնում է «Austria Presse Agentur»–ն։

7or.am