Լրահոս

09.01.2010 12:21

Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած ՍԴՀԿ համագումարը մեկնարկեց

Քիչ առաջ մեկնարկել է Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության 7-րդ հանագումարը, որն անց է կացվում ՀԱԿ Էրեբունի համայնքի տարածքային գրասենյակում։ Համագումարը կազմված է երկու մասից՝ հանդիսավոր բացում և աշխատանքային մաս։ ԶԼՄ ներկայացուցիչներին թույլատրվելու է ներկա գտնվել համագումարի միայն առաջին մասին։ Համագումարում ակնկալվում է Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը։ Թվով 50 պատվիրակներ՝ ՍԴՀԿ Արարատի, Արմավիրի, Տավուշի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի և Երևանի մարզային կառույցներից ու բջիջներից կընտրեն կուսակցության նոր կենտրոնական վարչություն, որն էլ կընտրի ատենապետ։ ՍԴՀԿ համագումարին ներկա են ՀԱԿ բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում և Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ի դեպ, այսօր վերջինիս ծննդյան օրն է։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 16-ին տեղի էր ունեցել ՍԴՀԿ արտահերթ համագումարը, որում ընտրվել էր կուսակցության նոր կենտրոնական վարչություն և ատենապետ։ Լյուդմիլա Սարգսյանը հայտարարել էր, որ այդ համագումարն ու դրանում կայացրած որոշումները անօրինական են։ Երեկ հակառակ կողմը նույնաբովանդակ հայտարարություն էր տարածել այսօր տեղի ունեցող ՍԴՀԿ համագումարի վերաբերյալ։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։