Թայլանդի հարավում ամսվա սկզբից չդադարող ուժեղ ջրհեղեղը 80 մարդու կյանք է խլել, իսկ տեղի 4 բնակիչ համարվում է անհետ կորած։ Նման տվյալներ են հայտնվել արտակարգ իրավիճակների կանխման դեպարտամենտում։
Ինչպես հստակեցնում են փրկարարները, տեղումների պատճառով Հարավային Թայլանդի 12 նահանգի հարյուրավոր տնտեսություններ անցել են ջրի տակ։ Այդ շրջաններում բնակվում է գրեթե 1,7 միլիոն մարդ։ Փրկարարները հայտնում են նաև տուժած օտարերկրացիների մասին։
Տարերքը լուրջ վնասներ է հասցրել երկրին։ Բրնձի դաշտերի մեծ հատվածներ անցել են ջրի տակ, ինչպես նաև՝ հարյուրավոր գործարաններ։ Համաձայն տարբեր տվյալների՝ ջրհեղեղի պատճառած վնասը կարող է անցնել 2,8 միլիարդ դոլարը։ Այս մասին հայտնում է ТАСС–ը։
Թայլանդի հարավում ջրհեղեղը 80 մարդու կյանք է խլել

7or.am