-Որ ջախջախիչ մեծամասնությունը քվեարկելու է Փաշինյանի օգտին, դրանում որևէ կասկած լինել չի կարող, բայց կարծում եմ՝ իշխանություններն իրենց կեղծիքի ողջ զինանոցը օգտագործելու են։
-Հաշվի առնելով դա՝ ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում կեղծիքների դեմն առնելու համար։
-Ամենակարևորը բնակաչության ակտիվությունն ու մասնակցությունը ընտրություններին ապահովելն է։ Դրա վրա է մեծ աշխատանք տարվել։ Կարծում եմ՝ դա լինելու է հանգուցային հարցը։ Իհարկե, եթե մասնակցությունը մեծ եղավ, կեղծիքների դաշտը իշխանության համար էապես կփոքրանա։
-Եթե, այնուամենայնիվ, կեղծիքներ տեղի ունենան, արդարության հասնելու համար հետագա պայքարի ի՞նչ ձև եք ընտրելու։
-Քվեարկությունից հետո կասենք դա։
-Մինչ այդ ինչո՞ւ չեք ասում։
-Մենք գնում ենք հաղթելու։
-Ասացիք՝ գնում եք հաղթելու. եթե հաղթեցիք, դա ի՞նչ կնշանակի։
-Դա կնշանակի, որ արդեն իշխանություններն իրենց այդ կեղծիքի մեխանիզմը չեն կարողանում ամբողջապես կիրառել, ինչպես դա նախկինում իրենց հաջողվում էր։ Իրավիճակը սա է. ցանկացած դեպքում իշխանությունները պարտված են, ջախջախված են, որովհետև ամեն հաջորդ ընտրությանը, լինի դա մեկ ընտրատարածքում, թե շատ, նրանք հերթական անգամ բացահայտում են իրենց հանցագործ էությունը, իրենց հանցագործ դեմքը։ Դա լիմիտավորված է, դա անսահման չէ։ Ամեն դեպքում, սա քաղաքական պրոցես է, որին մենք մասնակցում ենք։
-Իսկ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը արդյոք դա կնշանակի՞, որ իշխանությունները ուզում են նորմալ ընտրություններ անցկացնել։
Դավիթ Շահնազար– յան.
Հարցազրույց ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի հետ
-Ինչպե՞ս կգնահատեք հունվարի 10-ին կայանալիք ԱԺ լրացուցիչ ընտրություններին Նիկոլ Փաշինյանի հաղթանակի հնարավորությունները։
-Որ ջախջախիչ մեծամասնությունը քվեարկելու է Փաշինյանի օգտին, դրանում որևէ կասկած լինել չի կարող, բայց կարծում եմ՝ իշխանություններն իրենց կեղծիքի ողջ զինանոցը օգտագործելու են։
-Հաշվի առնելով դա՝ ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում կեղծիքների դեմն առնելու համար։
-Ամենակարևորը բնակաչության ակտիվությունն ու մասնակցությունը ընտրություններին ապահովելն է։ Դրա վրա է մեծ աշխատանք տարվել։ Կարծում եմ՝ դա լինելու է հանգուցային հարցը։ Իհարկե, եթե մասնակցությունը մեծ եղավ, կեղծիքների դաշտը իշխանության համար էապես կփոքրանա։
-Եթե, այնուամենայնիվ, կեղծիքներ տեղի ունենան, արդարության հասնելու համար հետագա պայքարի ի՞նչ ձև եք ընտրելու։
-Քվեարկությունից հետո կասենք դա։
-Մինչ այդ ինչո՞ւ չեք ասում։
-Մենք գնում ենք հաղթելու։
-Ասացիք՝ գնում եք հաղթելու. եթե հաղթեցիք, դա ի՞նչ կնշանակի։
-Դա կնշանակի, որ արդեն իշխանություններն իրենց այդ կեղծիքի մեխանիզմը չեն կարողանում ամբողջապես կիրառել, ինչպես դա նախկինում իրենց հաջողվում էր։ Իրավիճակը սա է. ցանկացած դեպքում իշխանությունները պարտված են, ջախջախված են, որովհետև ամեն հաջորդ ընտրությանը, լինի դա մեկ ընտրատարածքում, թե շատ, նրանք հերթական անգամ բացահայտում են իրենց հանցագործ էությունը, իրենց հանցագործ դեմքը։ Դա լիմիտավորված է, դա անսահման չէ։ Ամեն դեպքում, սա քաղաքական պրոցես է, որին մենք մասնակցում ենք։
-Իսկ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը արդյոք դա կնշանակի՞, որ իշխանությունները ուզում են նորմալ ընտրություններ անցկացնել։
-Այդ հեքիաթներին նույնիսկ երեխաները չեն հավատում։
Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը