Աշխարհ

20.01.2017 16:25


Թրամփը կատակել է իր մազերի մասին

Թրամփը կատակել է իր մազերի մասին

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վշտացած չէ երդմնակալության ժամանակ Վաշինգտոնում սպասվող տեղումների համար։ Նա լրագրողներին նաև ասել է՝ իր սանրվածքը պատրաստ է դիմանալ եղանակային գրոհին։

«Կարող է անձրև տեղալ, միգուցե նաև չգա։ Դա կարևոր չէ. ինձ համար միևնույն է»,CNN–ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնում իր ելույթում ասել է Թրամփը՝ կատակելով, որ միլիոնավոր դիտողներ վերջապես կհասկանան, որ ինքը կեղծամ չի կրում։

«Իհարկե, անկարգություն կլինի (գլխիս), բայց մարդիկ վերջապես կհասկանան, որ սրանք իմ իսկական մազերն են»,– ասել է ԱՄՆ նորընտիր առաջնորդը։

Թրամփի սանրվածքը տարիներ ի վեր բազմաթիվ կատակների առիթ է դարձել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը