«Թուրքիան կործանման եզրին է». ընդդիմադիր գործիչը՝ սահմանադրական փոփոխությունների մասին
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության փոխնախագահ Չեթին Օսման Բուդաքը մտահոգություն է հայտնել մեջլիսում քննարկման դրված սահմանադրական փոփոխությունների առիթով: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Anadolu»–ին հղումով։
Ընդդիմադիր գործչի խոսքով՝ սահմանադրական փոփոխությունների հաստատման դեպքում նախագահին կտրվեն չափից դուրս շատ լիազորություններ, նրա գործունեությունը գրեթե անհնար կլինի որևէ կերպ վերահսկել:
«Այդքան լայն իրավասությունների՝ մեկ անձի ձեռքում կենտրոնացումը վերջ կտա ուժերի բաշխմանը: Ակնհայտ է, որ այնտեղ, որտեղ չկա ուժերի հակակշռող բաշխում, չի լինի նաև իրավունք և ժողովրդավարություն: Թուրքիան կործանման եզրին է», -ասել է Բուդաքը՝ կոչ անելով մեջլիսի պատգամավորներին քվեարկելիս ողջախոհություն դրսևորել, քանի որ նրանց ընտրությամբ վճռվելու է Թուրքիայի և նրա ժողովրդի ճակատագիրը: