Աշխարհ

20.01.2017 14:15


Ասադ. «Ընդդիմության հետ չի քննարկվի նախագահության հարցը»

Ասադ. «Ընդդիմության հետ չի քննարկվի նախագահության հարցը»

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ճապոնական TBS–ի հետ զրույցում հայտարարել է, որ ընդդիմության հետ չի քննարկվի երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու հարցը։

Նրա խոսքով՝ բանակցությունների ժամանակ ուշադրությունը կկենտրոնացվի առաջին հերթին Սիրիայի հրադադարի վրա։

Սիրիացի առաջնորդը նաև նշել է՝ նախագահի հրաժարականի հարցը ևս չի քննարկվի, քանի որ այն կապված է Սահմանադրության հետ և պահանջում է Սիրիայի յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունը։

Ասադը հավելել է՝ անցումային որևէ կառավարություն էլ չի ձևավորվի, քանի որ դա նույնպես չի դիտարկվում Սահմանադրությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը